Բաժիններ՝

Կանադան ուսումնասիրում է Ուկրաինային մարդասիրական օգնություն ցույց տալու նոր տարբերակներ

Կանադայի իշխանությունները քննարկում են մարդասիրական ոլորտում Ուկրաինային եւ Եվրոպայի երկրներում գտնվող ուկրաինացի փախստականներին օգնություն ցույց տալու նոր տարբերակներ: Ապրիլի 17-ին CBS հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել է Կանադայի միջազգային զարգացման նախարար Հարջիտ Սաջանը։

«Մենք փորձում ենք հնարավորինս ավելի շատ պաշարներ տեղափոխել (Եվրոպա),- ասել է նա:- Մենք շրջիկ մեծ հոսպիտալ ունենք, որը պատրաստ ենք տեղակայելու այնտեղ»: Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Կանադայի իշխանությունները մշտական կապեր են պահպանում միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ, որպեսզի օգնություն հասցնեն կարիքավորներին: Նա նաեւ տեղեկացրել է որ արդեն Լեհաստան են ժամանել 100 կանադացի զինվորականներ, որոնց խնդիրն է աջակցություն ցույց տալ ուկրաինացի փախստականներին, այդ թվում Կանադա մեկնելու համար փաստաթղթերի ձեւակերպման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930