«Առանց հանրային համերաշխությունը վերականգնելու՝ չենք կարող մոբիլիզացվել Արցախի փրկության համար»․ Կարեն Վրթանեսյան

«Շատերն ակնկալում են, որ մարդիկ մի գիշեր ցույց կանեն և ռեժիմը կտապալվի և Արցախը կփրկվի և այլն։ Այդպես չի լինում։ Շատ բարդ իրավիճակում է այսօր երկիրը, բայց առանց գործողությունների, առանց բազմաթիվ փորձերի հնարավոր չի լինելու ինչ-որ բան փոխել։ Ես այսօր գնում եմ ինչ-որ գործողությունների, փորձում եմ ինչ-որ ձևով մասնակից լինել Արցախի և Հայաստանի պաշտպանությանն ուղղված  բոլոր գործողություններին»,-168․am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

 

«Շատերն ընկալում են վայրկյանական արդյունքներ ու երբ դրանք չեն տեսնում՝ արագ հիասթափվում են, հետո ամիսներով դեպրեսիայի, ապատիայի մեջ են գտնվում»,-նշում է Վրթանեսյանը՝ քաղաքացիներին, որոնք հասկանում են Հայաստանի և Արցախի վրա կախված վտանգը, առաջարկելով մասնակցել ակտիվ  գործողությունների, դուրս գալ, ցույց տալ ուրիշներին, որ այս հարցը մի խումբ ընդդիմադիր, կուսակցական գործիչների հարց չէ։ Պետք չէ գալ, կանգնել կուսակցությունների կողքին, թող գան իրենց հարցերը տան կուսակցությունների ներկայացուցիչներին։

«Այսօր առանց համախմբվելու և հանրային համերաշխությունը վերականգնելու մենք չենք կարող մոբիլիզացվել Արցախի փրկության համար»,-նշեց փարձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

 

Տեսանյութեր

Լրահոս