Հասարակությունը, թեկուզ, ուշացած, արթնանում է․ Դավիթ Ջամալյան

«Հասարակության զոմբիացմանն ուղղված այնպիսի մանիպուլյատիվ սցենարներ են կիրառվել վերջին տարիներին,  որ անգամ դժվար արթնացող հասարակությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է»,-168․am-ի հետ զրույցում քիչ առաջ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուշացած չե՞ն հասարակության այս գործողությունները Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։

Նրա խոսքով, շատ խորամանկ մանիպուլյատիվ մեթոդներ են կիրառվել հասարակությանը թմբիրի մեջ պահելու համար։ Այնպես որ, երբեք ուշ չէ, պետք է հավատով լցված գալ ու ինչ-որ կերպ մասնակից լինել պրոցեսներին։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին, Դավիթ Ջամալյանը նշեց, որ ուրախ կլիներ, եթե երկրի ղեկին լիներ այնպիսի պետականամետ գործիչ, որը հանուն համազգային նպատակների ինչ-որ սցենարներ խաղարկեր, բայց մոլորությունների ու պատրանքների տրվել չի կարելի, մարդն իր սև գործը մինչև վերջ ուզում է անել և իրեն իշխանության բերածները պարզապես հիմա իրեն շտապեցնում են, որովհետև շատ լավ հասկանում են, որ արդեն շատ կարճ ժամանակ անց գուցե շատ ուշ լինի։ Ըստ Ջամալյանի՝ Նիկոլ Փաշինյանն իր ազգադավ ծրագիրը մինչև վերջ տանելու է, այնպես որ, այդ մարդու մեջ պետք չէ քողարկված հայրենասեր, պետականամետ հայ մարդ որոնել։

ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս