«Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին։

Հայտարարելով, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանը ներքաշեց աշխարհքաղաքական սուր մրցակցության մեջ։ Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է եւ հայերն ու ադրբեջանցիները չեն որոշելու Արցախի կարգավիճակի հարցը։

Արցախի երկրորդ պատերազմի հրահրումը իր մտածված, կամ չմտածված, կամ արտաքին ուժերի իրեն «արածացնելու» (քաղաքական իմաստով ) քայլերի պատճառով տեղի ունեցավ։ Հիմա երկրորդ անգամ է Հայաստանը ներքաշում պատերազմի մեջ։ Եթե դա իրեն հաջողվի, այս անգամ դա արդեն լոկալ պատերազմ չի լինելու, այլ լինելու է մեծ պատերազմ, հզոր երկրների մասնակցությամբ։

Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում։

Հ.Գ. Հայաստանի ընդդիմությունը երբ է սովորելու քաղաքական տեքստեր արտաբերել (սա հռետորաբանական հարց էր)»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930