Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
                                    Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422762 դեպք, որից 410 484-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2012 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2221 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, առողջացել է 14 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 015864 -ի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    