Շատ համեղ հալեպյան սոուս «Մուհամմարա»
Բաղադրիչներ
1. Բուլղարական պղպեղ – 4-5 հատ

2. Ընկույզ – 0.5 բաժակ

3. Սոխ – 1 հատ

4. Սխտոր – 2-3 պճեղ

5. Ձիթայուղ – 0.5 բաժակ
6. Կիտրոնի հյութ – 1-2 ճ/գ

7. Կարմիր քաղցր աղացած պղպեղ – 1 ճ/գ
8. Չաման – 0.5-1 թ/գ

9. Շաքարավազ – 1 թ/գ

10. Աղ, սև պղպեղ
12. Աղացած չիլի
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը լվանալ, չորացնել:
2. Պղպեղը խորովել կամ եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
3. Ընկույզը բովել 5-7 րոպե:
4. Սոխը մանր կտրատել, տապակել, ավելացնել նաև սխտորը և շարունակել տապակել ևս 1 րոպե:
5. Խորոված պղպեղը մաքրել սերմերից:
6. Բլենդերի մեջ լցնել ընկույզը, սոխն ու սխտորը, խորոված պղպեղը, համեմունքները, աղը և ավելացնել մի փոքր կիտրոնի հյութ:
7. Լավ հարել, մինչև ստացվի միասեռ զանգված: Ծածկել թաղանթով և մի քանի ժամով դնել սառնարանը:
8. Մատուցել սառը վիճակում, ձիթայուղով, կանաչիով, կտրատված ընկույզով և, իհարկե, թարմ հացով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

