«Սա էն նախաձեռնությունն է, որի մասին ասում էի». Արամ Գևորգյան
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայեր ջան, սա էն նախաձեռնությունն է, որ մասին ասում էի։ Պետք է միահամուռ ուժերով սա կյանքի կոչենք ու կանգ չենք առնելու, մինչև չիրականացնենք։ Սա մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության հարցը պետք է դառնա։ Իմը արդեն դարձել է ու դրա համար էլ հանձն եմ առել այս գործը։
Այս տեսնայութի մեջ կյանքումս առաջին անգամ ձայնս դողաց։ Չգիտեմ, երևի անարդարության արձանագրումից էր, երևի էն գիտակցումից էր, որ էս տղեն Հայրենիքի ու սեփական ընտանիքի միջև ընտրեց Հայրենիքը, բայց այդ նույն հայրենիքի իշխանավորները դժվարին պահին միայնակ թողեցին նրա ընտանիքին։
Մոր՝ տիկին Լիդայի հետ զրույցներում Դավիթը միշտ ասում էր. «Մամ, աշխարհում լիքը լավ մարդ կա, ուղղակի մենք իրենց չենք ճանաչում»։ Ու ես Դավիթին Եռաբլուրում խոսք եմ տվել, որ իրեն անծանոթ լավ մարդկանց շնորհիվ իր ընտանիքն այս տարի բնակարան կունենա։ Խոստացել եմ, որ մենք՝ հայերով, անպայման լուծում կտանք այս հարցին։
Մեկնարկը տրված է, գնացինք: Տեսանյութի տարածումն ու դրամահավաքին մասնակցությունը խրախուսվում է։
ArCa-յով և վճարային տերմինալներով բանկային քարտին փոխանցելու համար քարտի թվերը- 4847 0400 0112 1099
Ստացող՝ Lusine Tavadyan
Բանկային հաշվեհամարին դրամով փոխանցելու համար- 19300681055300 (AMD) Converse bank
Բանկային հաշվեհամարին դոլարով փոխանցելու համար- 19300608684001 (USD) Converse bank
Բանկային հաշվեհամարին եվրոյով փոխանցելու համար- 19300625231904 (EUR) Converse bank
Իդրամ- 812050483»
Տեսանյութն՝ այստեղ