Բաժիններ՝

2020 թվականի օգոստոսից հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է գերեզմանատանը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա մարտի 30-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենի խճուղու գերեզմանատանը հայտնաբերել ու ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի։

Նա 2020 թվականի օգոստոսից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու մեղադրանքով․ այդ թվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, խափանման միջոցը՝ կալանք։

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930