Բաժիններ՝

Թուրքիան Հաշուքջիի սպանության գործը հանձնել է Սաուդյան Արաբիային. Star

Թուրքիան կասեցրել է լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործով դատաքննությունը եւ այն հանձնել Սաուդյան Արաբիային: Այդ մասին հաղորդել է Star թերթը: Հաշուքջին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում:

Սկզբում սաուդյան իշխանությունները հերքել են նրա անհետանալը դիվանագիտական ներկայացուցչությունում, բայց որոշ ժամանակ անց տեսագրությունների եւ ձայնագրությունների հայտնվելուց հետո ստիպված են եղել ընդունել, որ Հաշուքջին սպանվել է «հյուպատոսության աշխատողների հետ վեճի հետեւանքով»: Թուրքիայի ոստիկանությունն այդպես էլ չի կարողացել գտնել նրա մարմինը:

«Որոշում է ընդունվել գործը Սաուդյան Արաբիային հանձնել արդարադատության նախարարության դրական եզրակացությունից հետո»,- հաղորդել է հրատարակությունը:

2020 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի դատարանը վերջնական դատավճիռներ է կայացրել Հաշուքջիի սպանության գործով:

Ութ մեղադրյալներից հինգը դատապարտվել է 20 տարվա բանտարկության, մեկը՝ 10 տարվա, եւս երկուսը դատապարտվել են յոթական տարվա բանտարկության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս