Բաժիններ՝

ԵՄ-ն Ռուսաստանից ածխի ներմուծումը կարգելի ավելի ուշ, քան պլանավորվել էր. Reuters

Եվրամիության դեսպաններն ապրիլի 7-ին մտադիր են համաձայնեցնել ՌԴ-ից ածխի ներմուծման ագելքն օգոստոսի կեսերից՝ մեկ ամիս ավելի ուշ քան պլանավորվել էր: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության մի աղբյուր։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է Գերմանիայի ճնշման ներքո:

Այդ միջոցը կարող է դառնալ ՌԴ-ից էներգակիրների ներմուծման առաջին ուղղակի արգելքը: Ապրիլի 5-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը հայտնել է, որ Եվրամիությունը պատրաստվում է խստացնելու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության անցկացման պատճառով: Ինչպես ճշտել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, արգելքը, մասնավորապես, կվերաբերի ՌԴ կիսահաղորդիչների, մեքենաների եւ տրանսպորտային սարքավորումների արտահանմանը: Բացի դրանից, կընդունվեն միջոցներ ՌԴ-ից նավթի մատակարարումների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս