
Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 13 մարզիկով

այաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականիգլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է Հայաստանի հավաքականի կամզը, որը ապրիլի12-ից 21-ը կմասնակցի Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ընտրանին մրցավայր է մեկնելու 13 մարզիկով : Եվրոպայի առաջնությունում 48 կգ քաշային կարգում մեր երկիրըկներկայացնի Թումաս Թումասյանը, 51-ում Արեն Ասլամազյանը, 54-ում Գոռ Ազիզյանը: 57 կգքաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի գործող փոխչեմպիոն Մանվել Պետրոսյանը, 60-ումբրոնզե մեդալակիր Էրիկ Իսրայելյանը: 63.5 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Մկրտչյանը, 67-ում Արես Հակոբյանը, 71-ում Գարիկ Անտանոսյանը, 75-ում Տարոն Սարգսյանը: 80 կգ քաշայինկարգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի Համլետ Ադամյանը, 86-ում ԱղվանԱլեքսենյանը, 92-ում Ավետիք Հովակիմյանը, իսկ գերծանր քաշային կարգում ԱլբերտՀարությունյանը: