Մերկելը չի պլանավորում նոր հայտարարություններ անել Ռուսաստանի նկատմամբ իր անցյալ քաղաքականության վերաբերյալ
Գերմանիայի նախկին կանցեր Անգելա Մերկելը (պաշտոնն զբաղեցրել է 2005-ից մինչեւ 2021 թվականը) չի պլանավորում հանդես գալ նոր հայտարարություններով անցյալում Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության վերաբերյալ:
Այդ մասին ապրիլի 6-ին DPA գործակալությանը հայտնել է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը։Նրա խոսքով՝ գրավոր հայտարարությունները, որոնք Մերկելից ստացվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելուց հետո, «մինչեւ հիմա հրատապ են, ներկայումս լրացուցիչ այլ կարծիքներ չեն պլանավորվում»: Փետրվարի 25-ին Մերկելը դատապարտել է Ռուսաստանի ռազմական գործողությունը՝ այն համարելով «բեկումնային իրադարձություն Եվրոպայի պատմության մեջ սառը պատերազմի ավատից հետո»: Մարտի 4-ին նա հայտնել է, որ տակավին ճիշտ է համարում 2008 թվականին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագացված անդամակցումը չպաշտպանելը:
Տեղական զանգվածային լրատվամիջոցները վերջին շաբաթներին Մերկելին քննադատում էին վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ իբր ոչ բավարարր կոշտ դիրքորոշման համար, երբ նա դեռ կանցեր էր: Ապրիլի 4-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ սխալ քաղաքականություն է վարել Ռուսաստանի նկատմամբ: Նաեւ նա ասել է, որ ինքը չպետք է հավանություն տար «Հյուսիսային հոսք -2»-ին: Շտայնմայերը Գերմանիայի նախագահ է 2017 թվականից: Մինչ այդ նա երկու անգամ եղել է արտաքին գործերի նախարարության ղեկավար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: