
Փրկարարները Աճանան գետում հայտնաբերել են 44-ամյա տղամարդու դի

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը հայտնաբերել է ապրիլի 3-ին Աճանան գետը նետված քաղաքացու դին:
Ապրիլի 3-ին ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։
Փրկարարները գետի երկայնքով իրականացրել էին որոնողական աշխատանքներ, սակայն՝ ապարդյուն: Աշխատանքները շարունակվել էին նաև ապրիլի 4-ին և 5-ին: