Բաժիններ՝

Բնակարանային գողության դեպք է բացահայտվել

Մարտի 26-ին 1-02 զանգած կինը հայտնում էր, որ Նոր Խարբերդի իր տնից գողություն են արել: Ահազանգով դեպքի վայր մեկնեց ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Տուժողը հայտնեց, որ մարտի 13-ից տանը մարդ չի եղել, այդ ընթացքում էլ տնից տարել են բազմոց, չորս նկար և այլ իրեր:

Ոստիկաններն ուսումնասիրեցին դեպքի վայրը: Նաև տոմատի մածուկով պատին արված անպարկեշտ գրառումն էր վկայում, որ գողերը երկար ժամանակ էին ունեցել: Առաջ քաշվեց վարկած, որ նման հետքեր կարող էին թողնել անչափահասները: Հետագա միջոցառումներով վարկածը հաստատվեց:

Հարուցվեց քրեական գործ: Շենգավիթի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունն արել են Նոր Խարբերդի բնակիչներ, 16-ամյա երկու պատանի: Մարտի 30-ին ոստիկանները նրանց ներկայացրին նախաքննությունը վարող մարմնին, որտեղ պատանիներից մեկը ձերբակալվեց:

Գողոնը մասամբ առգրավվել է, հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս