Բաժիններ՝

Մերկելը ճիշտ է համարում 2008 թվականին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ չընդունելու որոշումը. DPA

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մեկելը (պաշտոնն զբաղեցրել է 2005-ից մինչեւ 2021 թվականը) ճիշտ է համարում իր որոշումը 2008 թվականին չպաշտպանել Ուկրաինայի արագացված անդամակցումը ՆԱՏՕ-ին: Ապրիլի 4-ին այդ մասին DPA գործակալությանը հայտարարել է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը:

«Նախկին կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանում է իր որոշումները 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առնչությամբ»,- ասված է տարածված հայտարարության մեջ: DPA-ն նշում է, որ 2008 թվականին Մերկելը եւ այդ պահին Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Նիկոլա Սարկոզին արգելել են Ուկրաինայի արագ ընդունումը ՆԱՏՕ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս