Բաժիններ՝

Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի գծանկարներն ու կոմպոզիցիաները ներկայացվեցին հանրությանը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ստեղծագործական աշխատանքներն արդեն երկրորդ անգամ ներկայացվեցին հանրությանը:

Հերոսի գծանկարներն ու կոմպոզիցիաները ցուցադրվեցին «Քառօրյա պատերազմի անմահները ապրում են և ապրեցնում» խորագրի ներքո:

Ադամի մոր` Գայանե Անտոնյանի խոսքով` իր տղան ճարտարապետ-դիզայներ պետք է դառնար, սակայն երկրորդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ:

«Այս աշխատանքները սևագրություններ են, լրիվ ավարտուն չեն: Ադամի ստեղծագործական աշխատանքներն առաջին անգամ ներկայացվել են 2016 թվականին` Թամանյանի թանգարանում: Անմահներն ապրեցնում են, բայց նաև ապրողներն են պարտադրում: Ապրողներից շատ-շատերը, ովքեր սիրում և գնահատում են Ադամին, առաջին իսկ օրերին գալիս էին մեզ հյուր, տեսնելու, թե որտեղ է ապրում Ադամը»,-նշեց տիկին Գայանեն:

Նրա պատմեց, որ նույնիսկ մի գերմանաբնակ ցանկություն էր հայտնել Ադամի աշխատանքները ցուցադրել Գերմանիայում:

«Սրանք իր առաջին աշխատանքներն են, գուցե գծերը հաստատուն չեն: Մենք ուրախություն ապրեցինք, որ այս աշխատանքներն ուղղակի դեն չենք նետել որպես սևագրություն: Մենք չէինք պատկերացնի, որ դրանք այդքան հետաքրքրություն են ներկայացնում»,-հավելեց տիկին Գայանեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս