Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը և բելառուսա-ռուսական հարաբերությունները

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Մինսկի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերը։

«Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություների վիճակը եւ զարգացման հեռանկարները: Զրույցի առանձին թեմա է դարձել Ուկրաինայի շուրջ իրադրությունը»,- հայտնել է ԲելՏԱ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ զրույցի ընթացքում ղեկավարները արծարածել են նաեւ փոխգործակցության այլ հարցեր: Նախագահները նաեւ միմյանց շնորհավորել են գալիք տոնի՝ Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միավորման օրվա առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930