Բաժիններ՝

5 պարզ մթերք, որոնք կօգնեն նվազեցնել ախորժակը

Մենք այն ենք, ինչ ուտում ենք, և այսօր դրան արդեն ոչ ոք չի կասկածում: Կան մի քանի մթերքներ, որոնք կօգնեն կշտանալ և, ընդ որում, կնվազեցնեն ևս ինչ-որ բան ուտելու ցանկությունը:

1. Թռչուն և ձուկ. սրանք թեթև սպիտակուցներ են

Սպիտակուցներն օգնում են մեզ պահպանել մարմնի ճիշտ ջերմությունը և խթանում են արյան լավ շրջանառությունը, ինչն էլ իր հերթին՝ օգնում է մեզ զգալ ճիշտ հագեցվածություն:

2. Խոշոր աղացած ձավարեղեն և սերմերով ընկույզ

Այս մթերքներում առկա թաղանթանյութը դանդաղեցնում է մարսողության գործընթաց, և դրա շնորհիվ մենք երկար ժամանակ քաղց չենք զգում:

3. Գազար, բազուկ, նեխուր և լոբի, ոլոռ, ոսպ

Այս մթերքները պարունակում են երկար և կարճ ածխաջրեր, իսկ դրանք իրենց հերթին՝ մեզ շատ արագ հագեցնում են և շատ երկար պահում են այդ զգացողությունը: Լոբին, ոլոռը և ոսպն արագ լրացնում են ստամոքսը և տեղ չեն թողնում այլ մթերքի համար:

4. Բանան

Սա ոչ միայն պեկտինի, թաղանթանյութի և օսլայի աղբյուր է, այլ նաև պարզ և բարդ ածխաջրերի: Բայց հիշեք, որ այն պարունակում է նաև մեծ քանակության ֆրուկտոզա, դրա համար զգույշ եղեք և կերեք այն օրվա առաջին կեսին:

5. Յուրաքանչյուր հեղուկ, բացի ալկոհոլային խմիչքներից, գազավորված ըմպելիքներից և սուրճից

Որքան հնարավոր է՝ շատ հեղուկ խմեք, բայց աշխատեք դա անել սնունդ ընդունելուց առաջ. այդպես «կստեք» Ձեր ստամոքսին և կնվազեցնեք քաղցի զգացողությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս