
Ռուսաստանի 11 հարավային օդանավակայանների փակումը երկարացվել է մինչև ապրիլի 7-ը

«Ռոսավիացիա»-ն վեցերորդ անգամ երկարացրել է Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը։
Մինչեւ ապրիլի 7-ը Մոսկվայի ժամանակով 03:45-ը (Երեւանի ժամանակով 04:45-ը) երկարացվել է թռիչքների սահմանափակումը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ էլիստայի օդանավակայաններում, հաղորդել է գերատեսչությունը:
Ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվել է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները: Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են գերատեսչությունում: Ռուսաստանի ներսում թռիչքների սահմանափակումները մտցվել էին փետրվարի 24-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: