
Խուզարկությունից հետո ԱԻՆ մի քանի աշխատակիցներ հարցաքննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում

168.am-ը քիչ առաջ տեղեկացրել է, որ ԱԱԾՆ-ն խուզարկություն է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Ինչպես մեզ հետ զրույցում հաստատել էր ԱԻՆ մամուլի պատասխանատու Աննա Բաղդասարյանը, խուզարկությունն իրականացվել է միայն նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի սենյակում:
Պարզվում է, սակայն, ամեն բան այսքանով չի ավարտվել. Խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում, իսկ ԱԻՆ աշխատակիցներին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում մասնավորապես հայտնեց.
«Քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտում քննվող քրեական գործի շրջանակներում: Որևէ այլ մանրամասն այս պահին չենք կարող իրականացնել»:
Մեր տեղեկություններով՝ ԱԻՆ աշխատակիցները դեռ Հակակոռուպցիոն կոմիտեում են: