«Ահա այն ամենը, ինչ այս պահին պիտի իմանալ Արցախում տիրող իրավիճակի մասին». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում է, իսկ Խրամորթի կանայք, երեխաներն ու ծերերը տարհանվել են

Այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգը։ Գազի վինտիլը չեն բացում, ճեմելով գրավում են Փառուխը, որից դեպի ռազմավարական կարեւորագույն բարձունք՝ Քարագլուխ, մի ուղիղ ճանապարհ է, հրաժարվում են հայելային հետ քաշել զորքերը։

Եւ այսպես, այսօր, ժամը 16:00-ին ադրբեջանական զինուժը, տարբեր ուղղություններով շղթա կազմած մտել է Փառուխ գյուղ ու հանգիստ դիրքավորվել գյուղում։ Գյուղը մեծ չէ եւ մի քանի ընտանիք ապահով տարհանվել են, ինչպես նաեւ տարհանվել են Խրամորթի կանայք, ծերերն ու երեխաները:

էս պահին ռուս խաղաղապահները բանակցում են Փառուխ մտած ադրբեջանցիների հետ։ Ի դեպ, ռուս խաղաղապահներն այնպես են շրջափակել Խրամորթը, որ մոտ 380 բնակիչ եւ ռազմավարական լուրջ դիրք ունեցող գյուղն այս պահին անառիկ է։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է խոսում գազի մատակարարման, հումանիտար ճգնաժամի եւ Արցախում կատաստրոֆիկ իրավիճակի մասին։

Հայաստանի հեղափոխական իշխանությունները բոլոր խնդիրները գցել են ռուսի ջեբը։

Ես, իհարկե, կորցրել եմ իմ նախկին լավատեսությունը, բայց հուսանք, որ ռուս-ադրբեջանական բանակցություններն արդյունք կտան ու թուրքը չի շարժվի դեպի Քարագլխի բարձունք, որտեղից Ստեփանակերտը կլինի ուղիղ թուրքի նշանառության տակ։ Հիշեցնեմ, որ Քարագլուխն իր ռազմավական նշանակությամբ համարվում էր երկրորդ Շուշի, որի գրավումը սպանելու է Արցախը։

Ահա այն ամենը, ինչ այս պահին պիտի իմանալ Արցախում տիրող
իրավիճակի մասին։

Իսկ գազ չկա ու ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանը դեռեւս որեւէ մտադրություն չունի բացելու գազի վինտիլը։

Շարունակեք թերթել թուրքի հետ խաղաղության էջը։ Կարող է մի նովրուզոտ առավոտ Ալիեւը զարթնի եւ որոշի գնահատել Հայաստանի խաղաղասիրական պաչիկները։

Ինչպես ասաց բնությանն անհայտ իմքայլական մի կին՝ «պետք լինի ադրբեջանցիների ձեռքն էլ կսեղմենք, կժպտանք էլ»։
Հա, բնությանն անհայտ պերսոնաժ՝ կարողա ուրիշ բան էլ պետք լինի։ Հուսամ՝ պատրաստ եք»։

Տեսանյութեր

Լրահոս