«Նիկոլ և նիկոլականներ, կոնկրետ պատասխանեք՝ այս հարցերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք». Էդուարդ Շարազանով

Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։

Արցախը որեւէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ճանաչման ու իրացման անթույլատրելի է գնալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի։

Տավուշի սահմանամերձ ամբողջ տարածքը Խորհրդային Հայաստանի հռչակման ժամանակ եւ 1920-ականների բոլոր խորհրդային քարտեզներով Հայաստանի անբաժանելի մաս է։

Հետեւաբար. ցանկացած պատճառաբանությամբ Արցախի դիտարկումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում պարզ դավաճանություն է ։

Ավելին. առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ճանաչման եւ իրացման Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը կնշանակի պետական ու ազգային իղձերի ուրացում։

Նիկոլ եւ նիկոլականներ, կոնկրետ պատասխանեք՝ այս հարցերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։

«Լոլոներ» չկարդալ, այլ ասել կոնկրետ՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակպերում ճանաչո՞ւմ եք, թե՞՝ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031