Պաստայի պատրաստման լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Պաստա – 100 գ
2. Ոչխարի պանիր – 50 գ
3. Հավի կամ բանջարեղենի արգանակ – 30 մլ
4. Կարագ – 30 գ
5. Խոշոր աղացած սև պղպեղ – 5 գ
6. Տրյուֆելի յուղ – 5 մլ
7. Պարմեզան – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Պաստան եփել:
2. Սև պղպեղը տապակել, ավելացնել մի փոքր կարագ, լցնել արգանակը և ոչխարի պանիրը:
3. Եփած պաստան խառնել սոուսի հետ, մատուցելիս լցնել տրյուֆելի յուղը և քերած պարմեզանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը