
Գերեզմանատանը հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին Երևան քաղաքի 3-րդ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Թովմաս Ղ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 30-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ (Անառակաբարո գործողությունները) և 144-րդ (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հոդվածների մեղադրանքով:
Թովմաս Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք: