Բաժիններ՝

«Ես ուզում եմ տեսնել այն մարդուն, ով կարող է հիմնավորել, թե ադրբեջանական իշխանություններն ուզում են իրական խաղաղություն». Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյ իր էջում գրում է․ «Ես ուզում եմ տեսնել այն մարդուն, ով կարող է հիմնավորել, թե ադրբեջանական իշխանություններն ուզում են իրական խաղաղություն:

Դա կլինի կա´մ իրականության կեղծում և ադրբեջանական հանցավոր արարքների քողարկում, կա´մ ադրբեջանական հանցավոր արարքների մասին իրականության չիմացություն:

Այս մասին ասել եմ մոտ 1 ամիս առաջ միջազգային լրագրող Լինդսի Սնելլին (Lindsey Snell) տված և ավելի ուշ հրապարակված հարցազրույցում (անգլերենով)` նշելով, որ միջազգային կառույցները պետք է հասկանան, որ ադրբեջանական քաղաքական հայտարարությունները տրամագծորեն հակասում են նրանց ու նրանց զինված ուժերի արարքների իրական վիճակին (գողություններ, սպառնալիքներ, մարդու առևանգում, ջրից զրկել և այլն):

Խաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն էլ մշտապես ուղեկցվում են մեր երկիրը ավերելու, ոչնչացնելու սպառնալիքներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28