Բաժիններ՝

Հանգիստը նույնքան կարևոր է, որքան աշխատանքը. ինչպես հանգստանալ, երբ բոլորովին ժամանակ չկա

Աշխատանքում արդյունավետ լինելու համար հանգիստը պարտադիր է: 24/7 աշխատանքը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի, փոխարենը կվտանգի Ձեր ֆիզիկական և հոգեկան առողջությունը և կզրկի կյանքի ամենօրյա հաճույքներից: Առաջարկում ենք 5 պարզ հնարք, որոնք թույլ կտան փայլել աշխատանքում և պահպանել ներքին և արտաքին փայլը՝ աշխատանքից դուրս:

1. Առողջ քուն

Բավարար քունը մեր առողջ մարմնի գրավականն է: Անջատեք հեռախոսը, քնելուց առաջ մի քանի էջ գեղարվեստական գրականություն ընթերցեք, միշտ թարմ և մաքուր պահեք անկողինը:

2. Ամենօրյա զբոսանքներ

Կարդացեք նաև

Շատերին չէ, որ հաջողվում է ամեն օր զբոսնել, բայց եթե կա դրա հնարավորությունը, պահը բաց մի թողեք: Երեկոյան 30 րոպե զբոսանքը նոր լիցքեր կհաղորդի հաջորդ աշխատանաքային օրվա համար:

8 Ways to Shake Up Your Walking Routine

3. Սննդակարգ

Մեր օրվա անբաժանելի մասն է կազմում սնունդի ընդունումը: Որքան էլ շտապելիս լինեք, մի մոռացեք նախաճաշել. այն ավելի կարևոր է, քան ընթրիքը և ճաշը: Իսկ աշխատանքի ընդմիջման համար լավագույն տարբերակը տնական ուտեստներից պատրաստված լանչ-բոքսն է:

4. Հանգստյան օրերը՝ ոչ աշխատանքային

Հանգստյան օրերը տրամադրեք միմիայն ինքներդ Ձեզ: Երկար քնեք, այցելեք մարզասրահ, հանիպեք ընկերներին: Աշխատանքային նամակներն ու զանգերը կսպասեն մինչ երկուշաբթի:

10 Best Birthday Party Surprise Ideas - Alexandra House

5. Միշտ սովորել

Աշխատանքը, որը մենք կատարում ենք տարիներ շարունակ, ինչ-որ պահից դառնում է մեխանիկական և մեր մեջ ստեղծագործականությունը չկորցնելու համար լավագույն տարբերակը ինչ-որ բան սովորելն է: Դա կարող է լինել նոր լեզու կամ ասեղնագործություն, կարատե կամ յոգա, կարևոր չէ: Ընտրեք նոր հոբբի և աշխատանքից ցրվելու համար ժամանակ հատկացրեք նոր բաներ սովորելուն:

Հեղինակ՝ Անի Գաբուզյան

Գլխավոր լուսանկարում դերասանուհի Էն Հեթուեյն է, հատվածը՝ «Ժամանակակից սեր» սերիալից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս