Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ հիմա կատարվում է, դժվար է ընկալել։ Ամենավատ բանը տրամաբանության կորուստն է, այդ դեպքում սկսվում է քաոսը։ Սակայն Ուկրաինայում կատարվող դեպքերում տրամաբանություն, այնուամենայնիվ, կարելի է փորձել գտնել, կամ գոնե վարկած առաջադրել։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ փողոցն իշխանության է բերում պոպուլիստներին, նրանց «ղեկավարած» պետությունները խայտառակորեն տարածքներ են զիջում. Ուկրաինա, Վրաստան, Հայաստան։
Ռուսական բանակը գերճշգրիտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքբերած թուրքական հարվածային անօդաչու թռչոս սարքերի (Bayraktar) ռազմաբազային, ինչի հետևանքով հիշյալ ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ոչ մի կարգի ապացույցներ չի տեսնում, որ Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծման հնարավոր ծրագիր կա: Փետրվարի 24-ին այդ մասին գերմանական Tagesspiegel թերթին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը։
Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ՌԴ օդային տարածքների մասնակի փակ լինելն իր ազդեցությունն է թողել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքների կազմակերպման վրա: ՝«
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով բրիտանական իշխանությունների հայտարարությունն Ուկրաինային ինքնապաշտպանության հարցում օգնելու վերաբերյալ, նշել է, որ նրանք «առանց այդ էլ արդեն օգնել են»։
Ղրիմում Ուկրաինայի հետ սահմանին ռմբակոծություններ են լսվում: «Բոլոր գործողությունները, ողջ օպերացիան տեղի է ունենում սահմանակից պետության տարածքում: Պայթյունների եւ կրակոցների ձայները լսվում են մերձսահմանային տարածքում»,-ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ինտենսիվ կերպով կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ ազգությամբ հայերի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Բելառուսն առաջիկայում որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարցով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է բանակցություններ անցկացնել Մինսկում:
Ուկրաինայում, ռազմական իրադրությամբ պայմանավորված, տարբեր քաղաքներում հերթեր ու կուտակումներ են խանութներում, բանկերի, բանկոմատների, սպասարկման տարբեր կետերի մոտ:
Ռուսաստանը ռազմական օպերացիա է սկսել Ուկրաինայում. ՈՒՂԻՂ։
Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա՝ ՈւՂԻՂ:
Փետրվարի 12-ին, ժամը 15.55-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
1992 թվականի փետրվարի 24-ը հիշարժան տարեթիվ է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության համար։ Անկախության հռչակմամբ իր նորագույն պատմության էջը բացած Հայաստանը երեսուն տարի առաջ այս օրը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ֆրանսիայի Հանրապետության հետ:
Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունները դեռ քննության փուլում են, որը սկսվել է գրեթե անմիջապես ՊԲ նախկին հրամանատարի համապատասխան հայտարարությունից հետո:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին՝, ժամը 19։05-ին եւ 23։25-ին, դեպի Կրասնոդար երկու չվերթ է լինելու։ Ժամը 20։40-ին չվերթն է նախատեսված նաեւ դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահների ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Տեղի է ունենում «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի անդրանիկ մամուլի ասուլիսը:
Հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել է 200-ին: Ամենաշատ չվերթները (84) չեղարկվել են «Դոմադեդովո»-ում, եւս 8-ը՝ հետաձգվել են, հետեւում է օդանավակայանի տաբլոյից: Եվս 51 չվերթ չեղարկվել եւ 18-ը՝ հետաձգվել է «Շերեմետեւո»-ում, 17-ը՝ չեղարկվել եւ 16-ը՝ հետաձգվել են «Վնուկովո»-ում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տվել տարածաշրջանային խնդիրների հարցով Պուտինի հետ հիմնած սերտ երկխոսությանը՝ ավելացնելով, որ տեսել են դրա դրական արդյունքներն, և ինքը վճռական է այդ մոտեցումը շարունակելու հարցում:
Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրություն են սահմանում պետության ամբողջ տարածքում: Փետրվարի 24-ին այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք ռազմական դություն ենք սահմանում երկրի ամբողջ տարածքում»,- ասել է պետության ղեկավարն իր Telegram-ալիք-ում զետեղված տեսագությունում:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով պահպանել հանգստություն: Այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը: Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից կրակ է բացվել Ուկրաինայի արևելյան հատվածի ուղղությամբ, թիրախավորված են կարևոր նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
Աջից ադրբեջանցի պատգամավորների երկու օր առաջ արված լուսանկարն է Երեւանի կենտրոնում գտնվող շիաական Կապույտ մզկիթից, որը բաց է, բարեկարգ է, խնամված է, գործում է, եւ ոչ մեկ ադրբեջանցիներին չէր սպառնում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առկա գործընթացին:
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին) կառավարության ճգնաժամային շտաբի նիստ է նշանակել արտաքին գործերի նախարարությունում: Այդ մասին հաղորդել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչո՞ւ են կանդանաբանական այգում շարունակում սատկել կենդանիները. բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ