Քաղաքական ուժերից առաջարկ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ չեմ պատրաստվում ընդունել. Արման Թաթոյան

Ես երբեք քաղաքական մտայնություններով չեմ առաջնորդվել: Ինձ համար կարևոր է եղել՝ արդյոք տվյալ պաշտոնյան կատարո՞ւմ է իր գործառույթները մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան, թե՞ ոչ, ոտնձգո՞ւմ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հաստատության նկատմամբ, թե՞ ոչ, հարգանքո՞վ է վերաբերվում, թե՞ ոչ:

Այս մասին ՀՀ ՄԻՊ պաշտոնավարման 6 տարիներին նվիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արման Թաթոյանը:

«Կան որոշ պաշտոնյաներ, ովքեր չեն հասկանում, չեն ընկալում, թե ինչի համար է այս կառույցը: Սա այն պաշտոնյաների մասին է, ովքեր ՄԻՊ-ից ակնկալում են պաշտպանություն քաղաքացիներից: Ես ունեմ ու պահել եմ նամակներ, որոնք հավանաբար իմ ուսանողներին կներկայացնեմ, երբ խմբով դիմել են ինձ՝ ասելով՝ քաղաքացիները եկել են ցույց են անում, ինչո՞ւ չեք քննադատում, մենք էլ ենք մարդ»,- ասաց Պաշտպանը՝ հիշեցնելով, որ ՄԻՊ գործառույթը պետաիշխանական հարկադրանքից այդ հարկադրանքին ենթարկված մարդուն պաշտպանելն է:

Նրա խոսքով՝ իր գործը կախված չի եղել դրա՝ այս կամ այն պաշտոնյային դուր գալ-չգալուց: Արել է այն, ինչը ճիշտ է համարել:

«Քաղաքական որևէ ուժից առաջարկներ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ չեմ պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ, բնականաբար: Առավել ևս հիմա ես իրականացնելու եմ հանրային գործունեություն»,- ասաց Արման Թաթոյանը՝ նկատելով՝ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշ փորձեր եղել են, որոնք կտրուկ մերժում են ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս