Երեկոյան Ձեզ հրավիրում եմ «Յասաման» ռեստորան՝ տեսնելու` տվյալ պատվիրակությունը լինելո՞ւ է մեզ մոտ, թե՞ ոչ. աշխատակից

«Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը. տեղեկությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հանրայնացրեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

168.am-ը մանրամասներին տեղեկանալու համար կապ հաստատեց «Յասաման» ռեստորանի տնօրինության հետ:

Մեզ հետ զրույցում որպես ռեստորանի ղեկավար  ներկայացած Արուսը չցանկացավ բացել փակագծերը՝ նկատելով, որ նման հարցեր չեն քննարկում:

«Եթե ձեզ շատ հետաքրքիր է՝ տվյալ պատվիրակությունը լինելո՞ւ է մեզ մոտ, թե՞ ոչ, երեկոյան Ձեզ հրավիրում եմ «Յասաման» ռեստորան՝ տեսնելու: Ես հիմա գրանցման, չեղարկման, հաստատման մասին որևէ տեղեկություն չեմ կարող փոխանցել. դրա իրավունքը, կարծում եմ, չունեմ էլ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Համալիրում այս պահին ընթանում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստը՝ ադրբեջանցի պատգամավորների մասնակցությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էին՝ փետրվարի 21-22-ը Երևանում կանցկացվեն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը, որոնց կմասնակցեն «Արևելյան գործընկերության» երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորները, այդ թվում՝ պատվիրակներ Ադրբեջանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28