COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի ձեռք բերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում:
«Ես կարծում եմ, որ իր հայտարարության բովանդակությամբ արդեն իսկ հաստատում է այն ենթադրյալ իրավիճակը, որը տարբեր մարդիկ ներկայացրել են, որ տեղի է ունեցել: Անհասկանալի պատճառներով ինձ ֆեյսբուքյան հարթակում արգելափակել են, և ես չեմ կարող անգամ անդրադարձ կատարել պարոն Մարուքյանի այդ հայտարարությանը, բայց արգելափակումը բացելուց հետո ես անձամբ կանդրադառնամ այդ հարցին: Մինչ այդ, կարծում եմ, նաև կանդրադառնան այն մարդիկ, որոնց թիվը քիչ չէ իրականում, ում մոտ այդ մասին խոսվել է, ում մոտ անձամբ պարոն Մարուքյանն այդ մասին խոսել է»:
Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն գեներալները, որոնք պատերազմի ժամանակ եղել են մարտադաշտում կամ մի քանի ամիս առաջ են դուրս եկել բանակից, ընդդիմադիրներ չեն։
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով զինվորական դատախազությանը, հայտնում են, որ ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գնումների և մատակարարման վարչության պետ Մելիքմամեդ Գուրբանովը։
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի արդեն իսկ գրված եզրակացության փաստը դավաճան իշխանազավթներն անգամ չկարողացան մի որոշ ժամանակ գաղտնի պահել` բացահայտելով այն այսօր:
«Եթե օրենքը թույլ չտա՝ չենք մասնակցի։ Օրենքը թույլ է տալիս, որ մասնակցում ենք, թե որ օրենք է, օրը կգա, բոլորդ կիմանաք։ Ես այստեղ ներկա եմ՝ որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։ Անդրանիկ Քոչարյանը 1992 թվականից ինձ ճանաչում է՝ որպես ռազմական գործիչ, դրա համար ինձ դիտարկում է՝ որպես փորձագետ»,- շեշտեց Սամվել Բաբայանը։
Փետրվարի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 144-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Երկու Կորեաների միավորման գործերի նախարարությունը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերադառնալ երկխոսության: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին կայանալիք վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այդ մասին վկայում է ԱՄՆ-ի նախագահի աշխատանքային ժամանակակարգը:
Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին: Այս մասին զգուշացնող հայտարարություն է տարածել ՀայՓոստ ՓԲԸ-ը:
Փետրվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։
Ֆրանսիան մյուս շահագրգիռ կողմերի հետ կմասնակցի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորմանը նվիրված գագաթնաժողովների նախապատրաստմանը: Փետրվարի 21-ին այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ հայտնելով մի շարք հեռախոսազրույցների մասին, որոնք անցյալ օրը նախագահ Էմանուել Մակրոնը վարել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հետ։
ՔՊ-ն ըստ էության հաստատեց, որ կողմ է Շուշիի հռչակագրին. Աննա Գրիգորյան
Ինքնահռչակ Դոնբասի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ավելի քան 61.000 բնակիչ Է անցել ՌԴ-ի հետ սահմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը:
Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին՝ «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ»։
Սա ցինիկ վերաբերմունք է միջազգային իրավունքին. Արամ Վարդևանյան
Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Անցյալ շաբաթ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Մեկ նախադասության մեջ հինգ անգամ խաղաղություն բառ ասելով՝ խաղաղության չեն հասնում. Աննա Գրիգորյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ», որին ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի և կենսաինֆորմատիկայի խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են մարդու ամբողջական գենոմի վերծանում նանոպորային սեքվենավորման կիրառմամբ: Այս մասին տեղեկաննում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։
Որն է կառավարության քայլերի տրամաբանությունը
Ազգային Ժողովում, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրն» են քննարկում։ Լսում եմ իշխանական պատգամավորների խոսքն ու գնահատականները, պարզ երևում է, որ պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի այդ փաստաթղթի էության մասին։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես որ սպասելի էր, կապիտուլիացոն կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում տապալեցին հակահայկական «Շուշիի հռչակագրի» (Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառանալիքներ պարունակող փաստաթուղթ, որը կնքել են Թուրքիան և Ադրբեջանը) դեմ բանաձևի ընդունումը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» մասին:
Լինելու է մի քանի գաղափարի ալիքաձև կիրառում։ Խնդրի էությունն արդեն փոխվել է, և բաժանումների տարբերակները գալու են՝ լուծելու խնդիրներ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար, հետո իրենց տեղը զիջելու են հաջորդին։
Երկուշաբթի Իրանի հյուսիսարեւմտյան Թավրիզ քաղաքում ՌՕՈՒ ինքնաթիռ է կործանվել, տեղեկացնում է Tasnim գործակալությունը։
Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415757 դեպքի: