ՔՊ-ն դեմ է Ալիևի և Էրդողանի վավերացրած «Շուշիի հռչակագրի» դատապարտմանը. Գուրգեն Արսենյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ»։

Քննարկելուց հետո իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին հայտարարության նախագծին։

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ ՔՊ-ական պատգամավորը չեն միանա «Հայաստան» խմբակցության առաջարկին, քանի որ ունեն հետևյալ հիմնավորումը. «Դեռևս 8 ամիս առաջ՝ 2021 թվականի հունիսի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը անդրադարձել է այս սուր խնդրին՝ հրապարակային հայտարարությունների և մեկնաբանությունների տեսքով»։

Ըստ իշխանական պատգամավորի՝ առաջարկվող հայտարարության նախագծում ԱԳՆ-ի նախկինում տարածած հայտարարության մեջ տեղ գտած առանձին թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է։

«Հիմնավորումն առ այն, թե Հայաստանը պետք է ԱԺ նույնաբովանդակ հայտարարության  տեքստով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ խորհրդարանը և արտգործնախարարությունը վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն։ ԱԺ-ի կողմից վավերացրած Կառավարության ծրագրի առանցքային կետ է համարվում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման նպատակը։ Այս նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները։ Հարկ ենք համարում նշել նաև, որ խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը չի սկսվում և չի ավարտվում։ Մենք ողջունում ենք «Հայաստան» խմբակցության կողմից արած հայտարարությունը, որ միջազգային կառույցներում աշխատանքները վերսկսելու են միջազգային բոլոր հարթակներում»,- եզրափակեց գուրգեն Արսենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս