«Այս պատերազմում Սեյրան Օհանյանն  առաջադրանք է կատարել, չէ՞, պետք է հրավիրեն՝ գա ու պատասխանի, թե ի՞նչ առաջադրանք է կատարել». Սամվել Բաբայան

Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի խոսքով՝ 21 տարուց ավելի պետական որևէ կառույցում չի եղել։

«Այն մարդիկ, որոնց դուք անվանում եք ընդդիմադիր՝ բանակից 4 ամիս, 1 ամիս առաջ են հեռացել։ Սեյրան Օհանյանն էլ ընդդիմադիր չէ, դուք համարում եք, որ բանակում ծառայողը, որ մեկ ամիս առաջ դուրս է գալիս բանակից, արդեն ընդդիմադի՞ր է։  Ֆունդամենտ եք դրել, 20 տարի բանակ եք կառուցել, այս պատերազմում էլ Սեյրան Օհանյանն  առաջադրանք է կատարել, չէ՞։ Հիմա պետք է հրավիրեն, նա գա ու պատասխանի, թե ի՞նչ առաջադրանք է կատարել, ո՞րն է  սխալ համարում, ի՞նչ սխալներ է տեսել, իր տեսակետը պետք է ասի»,- 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող  հանձնաժողովի աշխատանքային քննարկումից հետո լրագրողներին ասաց Սամվել Բաբայանը։

Հարցին՝ իշխանությունը կարո՞ղ է քննել իշխանության սխալները, Սամվել Բաբայանը հստակ չպատասխանեց. «Ես իշխանություն չեմ, պատերազմի ժամանակ իշխանություն չեմ եղել բանակում, և այլն։ Ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չէ, ցուցադրի, թե մեղքերն ո՞ւմն է եղել։ Երբ այս իշխանությունը ստացել է մի հատ օժիտ, որը որ ինչ-որ ստացել է, պետք է պարզել, թե գործող իշխանության մեղքն ինչքանով է։ Արցախի բանակի հրամանատարին և գործող շտաբի պետին, որոնք որոշողն են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը՝ ո՞ւմ առաջարկով, ուզում ենք ճշտել, թե ով է առաջարկել, որ այս մարդկանց նշանակեն, պարզվում է՝ այնտեղի գործող իշխանությունը՝ Բակո Սահակյանը և նրա խորհրդականը՝ Տիգրան Աբրահամյանը։ Հիմա ես ընդդիմադիր եմ՝ 2020 թվականի մայիսի 21-ին պատերազմից 4 ամիս առաջ այդ մարդը պաշտոնը թողել է, և նոր իշխանություն է եկել։ 4 ամսվա մարդկանց կանչում, ասում եք՝ եկեք այստեղ պատասխան տվե՞ք»,- հավելեց Սամվել Բաբայանը։

Թե ինչ իրավական հիմքով են մասնակցում ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկմանը, Սամվել Բաբայանն ասաց, որ այդ իրավական հիմքին բոլորը տեղյակ կլինեն, կհրապարակեն, բոլորը կիմանան։

«Եթե օրենքը թույլ չտա՝ չենք մասնակցի։ Օրենքը թույլ է տալիս, որ մասնակցում ենք, թե որ օրենք է, օրը կգա, բոլորդ կիմանաք։ Ես այստեղ ներկա եմ՝ որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։  Անդրանիկ Քոչարյանը 1992 թվականից ինձ ճանաչում է՝  որպես ռազմական գործիչ, դրա համար ինձ դիտարկում է՝ որպես փորձագետ»,- շեշտեց Սամվել Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս