Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք. Մահացել է 16 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415757 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2864871 վերջին մեկ օրում` 3192 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13749 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1197-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 392080 անձ` վերջին մեկ օրում 1474 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8338 է:
Այլ պատճառով մահերի թիվը 1590 է, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: