«Հայաստանի թուրքական օկուպացիան շարունակվում է»․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես որ սպասելի էր, կապիտուլիացոն կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում տապալեցին հակահայկական «Շուշիի հռչակագրի» (Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառանալիքներ պարունակող փաստաթուղթ, որը կնքել են Թուրքիան և Ադրբեջանը) դեմ բանաձևի ընդունումը։

«Շուշիի հռչակագիրը» իրավաբանորեն ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը և Արցախի վերջնական նվաճումը։ Ստացվում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող ու Կիլիկիայի թագավորության զինանշանով շապիկ հագնող կապիտուլիանտների խմբավորումը հերթական անգամ պաշտպանում է մեր թշնամիների շահերը։ Հայաստանի թուրքական օկուպացիան շարունակվում է։

#խաղաղությանվկաները #հայթուրքականսիլիբիլի #հակաՀայաստան»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28