«Պարտված պետությունների հետ հաճախ են խոսում լուկաշենկոների բառապաշարով». Արտյոմ Տոնոյան

Արևելագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարտված պետությունների հետ հաճախ են խոսում լուկաշենկոների բառապաշարով։ Ընդունված պրակտիկա է։

Օրինակ, Ադրբեջանի դեպքում Հեյդար Ալիևին թուրք լրագրողներն էին հեգնում ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ։

Գերմանացիներին էլ պակաս չեն հեգնել։

Եթե էլ ավելի խորանանք ու հեռու գնանք, 1920-ի դեկտեմբերին մեր պատվիրակությանն էլ քազիմկարաբեքիրներն են ծաղրել։

Կարիք չկա ողբ բարձրացնելու ու սուգ կապելու։

Պարտվել ենք ու պարտության շրջանի իշխանությունը դեռ իշխանության է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28