
Ռուսաստանցիներն ԱՄՆ ուսանողական վիզա կարող են ստանալ Ղազախստանում, Հայաստանում և Սերբիայում

Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափակմամբ պայմանավորված, ուսանողական կամ ակադեմիական վիզա ստանալ ցանկացող ռուսաստանցիներին խորհուրդ է տվել դիմել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններ Ղազախստանում, Երևանում և Բելգրադում:
«Պայմանավորված Մոսկվայում հյուպատոսական գործողությունների խիստ սահմանափակումներով՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը ՌԴ-ում բնակվողների համար որոշակի հայտարարությունների մշակման մի քանի կետեր է նշանակել ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման համար»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքում:
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ուսանողական, ակադեմիական, ինչպես նաև ԱՄՆ կառավարությամբ ֆինանսավորվող փոխանակման ծրագրերի շրջանակում վիզա ստանալու համար հայտեր կարելի է ներկայացնել Ղազախստանում, Բելգրադում և Երևանում գործող ԱՄՆ դեսապանատներ: