Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը։
Սա նշանակում է, որ եթե զինվորականի մասնագիտական պատրաստության, ստորաբաժանումների մարտունակության և սոցիալական ամուր երաշխիքների հարցերը չի լուծվում, ապա փոփոխությունների մնացած տարրերն ունեն 0-ական արժեք։
Առանց զինվորական մասնագիտության գրավչության բարձրացման բանակում որևէ արդյունավետ ռեֆորմի հնարավորություն չկա՝ անկախ նրանից, թե ինչ տեխնիկա, սպառազինություն ձեռք կբերվի կամ սննդի որակը ինչ մակարդակի կհասցվի։
Եթե ինտելեկտ, գիտելիք, հայրենասիրության բարձր որակներ ունեցող անձանց չկարողացանք բերել զինված ուժեր, ապա առաջիկա 3-5 տարվա ընթացքում բանակում նոր խոշոր ճգնաժամ է սպասվում, շատ ավելի ծանր, քան ունեցել ենք 2018 իշխանափոխությունից և 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո»: