
ՄԻԵԴ-ը թուրք ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի վերաբերյալ վճիռ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումն անօրինական, ինչպես նաև Թուրքիայի սահմանադրությանը հակասող է ճանաչել։ Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը։
ՄԻԵԴ կայացրած վճիռը վերաբերում է 2016 թ. մայիսի 20-ին անձեռնմխելիությունից զրկված HDP 40 պատգամավորներին, որոնց մեջ է նաև բանտարկված կուսակցության հիմնադիր համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։
ՄԻԵԴ-ն այս վճռով Թուրքիային պարտավորեցնում է 5 հազար եվրո փոխհատուցում վճարել յուրաքանչյուր 40 պատգամավորին։