
Ռուսաստանում քովիդով հոսպիտալացումների թվի ցուցանիշը 40,4 տոկոսով աճել է մեկ շաբաթում

Ռուսաստանում անցած շաբաթ քովիդով հիվանդացությունն աճել է 102,8 տոկոսով, իսկ հոսպտալացումների թիվը 100 հազար բնակչի հաշով՝ 40,4 տոկոսով: Հունվարի 31-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Շտաբի տվյալներով՝ հիվանդացությունն աճել է 85 տարածաշրջաններից 83-ում, ըստ որում 19 տարածաշրջաններում աճը գերազանցել երկրի միջինը: Նոր հիվանդության պատճառով հոսպիտալացումների թիվն ավելացել է Դաշության 80 սուբյեկտներում (դրանցից 38-ում՝ ավելի շատ, քան ամբողջությամբ վերցված Ռուսաստանում): Օմիկրոն շտամ է արձանագրվել արդեն 82 տարածաշրջաններում անցյալ երկուշաբթի օրվա 64-ի դիմաց, պատմել են շտաբում:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նշել է, որ ներկայումս Ռուսաստանում դելտա շտամի բաժինը նվազել է մինչեւ 47,9 տոկոս, «օմիկրոնին» եւ այլ գերակշռող շտամների բաժին է ընկնում 52,1 տոկոսը: Նաեւ «Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Ռուսաստանում արձանագրվել է «օմիկրոնով» 5,9 հազար ախտահարված, ընդ որում 90 տոկոսը վարակվել է երկրի ներսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: