Հունվարի 29-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Մերսեդես Բենց ML 320» մակնիշի մեքենաներ. «Օպել Վեկտրայի» վարորդը և «Մերսեդես Բենց ML 320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպել Վեկտրայի» վարորդը՝ 74-ամյա Հարություն Մասարաջյանը, մահացել է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով չեղարկել է փետրվարի կեսերին պլանավորված այցը Ճապոնիա:
Ակնհայտ երևակվում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկությունը տեսնում են անցյալը կեղծելու մեջ։ Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկու ձևակերպումները այդ համատեքստում են։ Եվ ահա, ֆանտաստիկ զուգադիպությամբ, գրեթե նույն բաները ժամեր հետո կրկնում է Ի. Ալիևը։ Սրանք ընդհանուր գրասենյա՞կ […]
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները կազմակերպել են հասցեական հումանիտար օգնության փոխանցումը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի բազմազավակ ընտանիքներին: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդներին:
ՀՀ–ում երբեք և ոչ մի ղեկավար ատելության խոսքով և ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես չի եկել: Դա անժխտելի փաստ է, իսկ հիմա Փաշինյանը իր անկարող վիճակն արդարացնելու համար մի կողմից ամբողջությամբ նենգափոխում է բանակցային գործընթացում քննարկված տարբերակները, խոսում Արցախի «ոչ զուտ հայկական միավոր» լինելու մասին, մյուս կողմից՝ փորձում զրկել հայկական կողմին իր կարևոր կռվանից, որով ապացուցվում է, որ Ադրբեջանում էթնիկ հայի նկատմամբ առկա քսենեֆոբիայի պարագայում համակեցության մասին որևէ խոսակցություն հավասարազոր է արցախահայության բնաջնջմանը կամ արտաքսմանը, և չի կարող Արցախը որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:
«Ինքը հոկտեմբերի 5-ին գնաց Ստեփանակերտ և վերադարձավ: Դրանից հետո մեր բանակը սկսեց իր պարտվողական գործողությունները, ձախողված օպերացիան, որի հրամանատարին հիմա տվել է Ազգային հերոս ու նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ամբողջ ռազմաճակատի երկայնքով, Քարվաճառից մինչև Մեղրի, մեր բանակը պատշաճ դիմադրություն է ցույց տվել»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Մոսկվան շահագրգռված է, որպեսզի Հնդկաստանն ամրապնդի կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, շփումներն արդեն հաստատվել են:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են:
Եվրոպական միության դեղամիջոցների կարգավորիչ գերատեսչությունը թույլատրել է Pfizer-ի հակավիրուսային COVID-19 դեղահաբի կիրառումը՝ ծանր հիվանդության ընթացքը կանխարգելելու և բուժելու համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Բահրեյնում։ Այդ մասին սոցցանցում գրառում արած նախարարը նշում է. «Երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով 5 տարվա դադարից հետո այժմ Բահրեյնում ենք»։
Ընդդիմությունն անպայման պետք է նախագահի թեկնածու առաջադրի. Էդգար Ղազարյան:
Պարտության մեղավորը մեր բանակը չէ. ավելին, բանակը խափանել է Նիկոլ Փաշինյանի ծրագրերը. Էդգար Ղազարյան:
Վարորդների բողոքի ակցիան՝ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ. ՈՒՂԻՂ:
Եվրամիությունը գազամատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքի համար, երբ Ռուսասանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս ութը վնասվածքներ ստացրել Վրաստանի Տիբուլի քաղաքի (Իմերեթի երկրամաս) ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Հունվարի 31-ին այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանի՝ հունվարի 30-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կնոջ՝ Բելլա Քոչարյանի ծննդյան տարեդարձը՝ գրելով. «Կյանքի ընկեր, շնորհավո՛ր տարեդարձդ»:
Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1362 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 367 795-ի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի ասուլիսի այս տեսագրությունը՝ գրելով․ «Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։
Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ է նշանակում, երբ որ խոսքը վերաբերում է պետությանը կամ ազգաբնակչությանը, զուտ հայկական: Ի՞նչ է նշանակում զուտ հայկական: Այսինքն, երբ որ ինքը գնում է այլ հարցերով բանակցությունների, Հայաստանը դիտարկում է զուտ հայկակա՞ն` միայն հայերի համա՞ր: Չգիտեմ, ինչ տրամաբանությամբ է այդ մարդը դա ասում: Նույնիսկ, երբ խոսում ենք մշակույթի մասին, ասում ենք սա զուտ հայկական մշակույթ է, այդ զուտ հայկական մշակույթում այլ ազդեցություններ են լինում: Ի՞նչ է նշանակում զուտ:
19.01.2022թ-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի կողմից զրպարտող տեղեկություններ են հրապարակվել Հռիփսիմե Ստամբուլյանի առնչությամբ։
Իրենց բանակը չէ հետաքրքիր, այլ ոստիկանությունը. դրա համար էլ ուղերձներ չհնչեցին. Էդգար Ղազարյան․ ՈՒՂԻՂ:
Գիտե՞ք՝ ինչու նիկոլը եկավ իշխանության, որովհետև մեր երկրի նորմալ, մտածող ու բանիմաց մարդիկ իրար միս էին ուտում և պաշտոնակռիվ անում այն ժամանակ, երբ նիկոլը իրա նենգ դավերն էր հյուսում ու արմատներ գցում Հայրենիքը քանդելու համար:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 842 հազար 213 մարդ:
Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։
Արցախի Հանրապետությունում հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք:
Հունվարի 31-ին Օստենդե նավահանգստում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Move – 2022 ծովային հրմանանատարա-շտաբային հակաականային վարժանքները:
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները հունվարի լույս 31-ի գիշերը կրակ են բացել օդային թիրախների վրա Դամասկոսի երկրնքում: Այդ մասին հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:
Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: