
«ԵՄ–ն թույլ է տալիս անդամ երկրներին օգտագործել դեղամիջոցը». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԵՄ-ն թույլ է տալիս անդամ երկրներին օգտագործել դեղամիջոցը:
Եվրոպական միության դեղամիջոցների կարգավորիչ գերատեսչությունը թույլատրել է Pfizer-ի հակավիրուսային COVID-19 դեղահաբի կիրառումը՝ ծանր հիվանդության ընթացքը կանխարգելելու և բուժելու համար։
ԱՄՆ–ն դեկտեմբերին թույլատրել է Paxlovid-ը, ինչպես նաև Merck ընկերության նմանատիպ Molnupiravir անունը կրող դեղամիջոցը: Այս դեղամիջոցները, հատկապես Pfizer-ինը, համարվում են էֆեկտիվ տարբերակներ բուժման համար, որոնք հիվանդները կարող են ընդունել տանը՝ COVID-19-ի ախտանիշների ի հայտ գալուն պես՝ օգնելով կանխել հոսպիտալացումները և մահերը:
Paxlovid-ը գրեթե 90%-ով արդյունավետ է եղել բարձր ռիսկով ծանր հիվանդների հոսպիտալացումները և մահերը կանխելու համար, ըստ ընկերության կլինիկական փորձարկման տվյալների: Դեղամիջոցը պահպանել է իր արդյունավետությունը նաև Omicron տարբերակի նկատմամբ»: