
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 1 մահվան դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 քաղաքացու հետազոտություն, որից 173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: