
Մահվան ելքով վթար Վանաձորում

Հունվարի 29-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Մերսեդես Բենց ML 320» մակնիշի մեքենաներ. «Օպել Վեկտրայի» վարորդը և «Մերսեդես Բենց ML 320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպել Վեկտրայի» վարորդը՝ 74-ամյա Հարություն Մասարաջյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: