
ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղին. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է անվտանգության երաշխիքների Ռուսաստանի առաջարկին ամերիկյան կողմի գրավոր պատասխանները փոխանցելու փաստը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բլինկենը, խոսելով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ,հայտնել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանին առաջ շարժվելու դիվանագիտական ուղին է առաջարկել:
«ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղին: ՌԴ առաջարկներին ԱՄՆ պատասխանն ամբողջովին կոորդինացված է իր դաշնակիցների և Ուկրաինայի հետ»,- հայտնել է պետքարտուղարը: Նա տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ պատասխանները փոխանցվել են նաև Կոնգրեսին: