Google-ը կարգելափակի թիրախավորված գովազդը մինչև 18 տարեկան մարդկանց համար
Ըստ Businessinsider-ի՝ Google-ը շուտով կարգելափակի գովազդի թիրախավորումը՝ ելնելով 18 տարեկանից ցածր մարդկանց տարիքից, սեռից կամ հետաքրքրություններից: Դա պայմանավորված է ընկերության հարթակներում առաջ մղվող նպատակային գովազդի նկատմամբ մեծ ուշադրությունով:
Google-ն ասում է, որ 2022 թվականին իր ջանքերը կկենտրոնանան տարբեր առավել խոցելի խմբերի պաշտպանության վրա, ինչպես նաև օգտատերերի համար գովազդային արշավները վերահսկելու նոր ուղիների տրամադրման վրա:
Ահա թե ինչ է ասվում երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ. «Մենք արդեն առաջընթաց ենք գրանցել երեխաների և դեռահասների հետ մեր առցանց փորձն ավելի անվտանգ դարձնելու հարցում՝ ընդլայնելով երաշխիքները՝ կանխելու տարիքային հատուկ գովազդի ցուցադրումը դեռահասներին, և մենք կարգելափակենք գովազդի թիրախավորումը՝ հիմնված մարդկանց տարիքի, սեռի կամ հետաքրքրությունների վրա»։
Ընկերությունը նաև խոսեց իր Chrome բրաուզերի մասին, որը, ըստ նրա, առաջատարն է առցանց գաղտնիության պահպանման համատեղ ջանքերում: Այսպես Privacy Sandbox նախաձեռնությունը կօգնի օգտատերերին գաղտնիության ձգտել՝ վերափոխելով թվային մարքետինգը:
Նաև Google-ն ասաց. «Մենք կշարունակենք աշխատել մեր արտադրանքի հետ կապված ձեր փորձի վրա՝ վերահսկելու նոր ուղիների ներդրման ուղղությամբ»:
Հարցը մնում է, թե կոնկրետ ինչպես դա կիրականացվի, քանի որ նման արգելքները միշտ էլ շրջանցվել են՝ հաշվի պրոֆիլում տարիքը փոխելով։ Ինչպես լինել այն օգտատերը, ով հաշիվ չի գրանցել բրաուզերում և Google հավելվածներում, բայց օգտագործում է դրանք, անհայտ է: Հավանաբար, նպատակային գովազդը նրանց համար անջատված կլինի:
Սիրարփի Աղաբաբյան