
ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվել է մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին օրենքին

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որը նախատեսում է ցմահ ազատազրկում կրկնահանցագործ մանկապիղծների համար։ Փաստաթուղթն ուղարկվել է նախագահին ստորագրության, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Արդյունքում՝ ցմահ ազատազրկումը կկիրառվի՝
– կրկնահանցագործ մանկապիղծների նկատմամբ, որոնք բռնության են ենթարկել մինչև 18 տարեկան (նախկինում մինչև 14 տարեկան) երեխաներին.
– դեպքերում, երբ զոհ են դարձել երկու կամ ավելի երեխաներ
– իրավիճակներում, երբ դա կապված է մեկ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման հետ։
Պատիժը խստացնելու նախաձեռնությունը Պետդումա է ներկայացվել սեպտեմբերին Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ մանկապղծության համար նախկինում դատապարտված 41-ամյա Վիկտոր Պեստերնիկովը բռնաբարել և սպանել է երկու տասնամյա աշակերտուհու։