![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա՝ ԵԱՀԿ ֆորումին մասնակցելու
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1073287.jpg)
Երեքշաբթի՝ հունվարի 18-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բայրամովը Ավստրիա է մեկնել անվտանգության ոլորտում համագործակցության ԵԱՀԿ ֆորումի հանդիպմանը մասնակցելու նպատակով, որը նախագահելու է Ադրբեջանը։
Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ԵԱՀԿ և Ավստրիայի ներկայացուցիչների հետ։