
Բեռնատար գնացքը Չինաստանից ԿԺԴՀ է ժամանել 2020 թվականից ի վեր առաջին անգամ

Չինաստանի Դանդուն քաղաքից բեռնտար գնացքը հունվարի 17-ին՝ 2020 թվականից ի վեր առաջին անգամ կամրջով կտրել-անցել է Յալուցզյան (Ամնոկկան) սահմանային գետը եւ ժամանել ԿԺԴՀ, որը կորոնավիրուսով վարակման սպառնալիքի պատճառով ավելի վաղ փակել էր ցամաքային հաղորդակցությունը հարեւան երկրների հետ: Այդ գծով երկաթուղային երթեւեկությունը հունվարի 18-ից կիրականացվի ամեն օր, հաղորդել է Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով չինական աղբյուրներ։
Ցամաքային սահմանները փակելուց հետո Փենյանը ՉԺՀ-ի հետ առեւտուր էր վարում սոսկ ծովով եւ սահմանափակ չափերով: Չինաստանին է բաժին ընկնում ԿԺԴՀ-ի ապրանաքաշրջանառության ավելի քան 90 տոկոսը: Ուստի երկաթուղային հաղորդակության դադարեցումն էական վնաս է հասցրել երկրի տնտեսությանը: Դանդուն քաղաքից երկաթուղային մայրուղին ԿԺԴՀ-ի եւ Չինաստանի միջեւ ապրանքների ցամաքային փոխադրման ամենակարեւոր ուղին է:
2021 թվականի առաջին 11 ամսում երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ կրճատվել է ավելի քան 10 տոկոսով: Դրամական արտահայտությամբ այն կազմել է մոտավորապես 267,2 միլիոն դոլար, նշում է Կիոդոն՝ վկայակոչելով ՉԺՀ-ի վիճակագրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: