Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպե՞լ են Լիլիթ Մակունցի հետ

Ըստ 168.am-ի՝ Ամերիկայի հայ համայնքի աղբյուրների, վերջերս Լիլիթ Մակունցը գաղտնի հանդիպում է ունեցել Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հայ համայնքի որոշ շրջանակներ տեղեկանալով հանդիպման մասին, խոր հիասթափություն են ապրել, քանի որ մի կողմից՝ Հայաստանի Դաշնակցությունը բոյկոտում է Մակունցին և պահանջում նրա ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից՝ Դաշնակցության Հայ Դատի գրասենյակը սեպարատ հանդիպում է անցկացնում Մակունցի հետ՝ փորձելով այն մաքսիմալ գաղտնի պահել:

Ի դեպ, մեզ լուրեր էին հասել, որ նման գաղտնի հանդիպում ունեցել է նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարը՝ խնդրելով չբարձրաձայնել հանդիպման մասին։

168.am ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանից փորձեց ճշտել, թե կոնկրետ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները ե՞րբ են հանդիպել Մակունցի հետ և ի՞նչ են քննարկել նրա հետ։

Կիրո Մանոյանը փոխանցեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանի հեռախոսահամարը՝ հորդորելով, որպեսզի բոլոր հարցերն ուղղենք նրան, քանի որ նա է իրավասու պատասխանելու մեր բոլոր հարցերին։ Սակայն, մի քանի օր շարունակ, մեր բոլոր հաղորդագրությունները և զանգերը մնացին անպատասխան։

Նույն հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ամերիկայի Հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանից, այս դեպքում ևս մեր հաղորդագրությունները մնացին անպատասխան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31