Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում նրա շահերը կներկայացնի «Իրավական ուղու» համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննն իր խորհրդական Արտաշես Թումանյանին գործուղել է Սյունիքի մարզ:
Հոդվածում համեմատական է անցկացվում ներկայիս ու 2009-ի կարգավորման գործընթացների միջև։ Նշվում է, որ այսօրվա հանդիպումը ավելի հուսադրող է, քան 13 տարի առաջվանը, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել «ՀՀ-ի կողմից օկուպացված» տարածքները և դրանով իսկ արդեն մի շատ կարևոր խոչընդոտ վերացել է:
ՀՀ նածագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարրության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը։ Դրա փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով։ Քրիստոնեությունն ապրված կյանք է և ոչ թե փիլիսոփայություն։ Ի վերջո՝ մեր գերխնդիրը նույնն է՝ չենք կարողանում ԳԼԽԱՎՈՐԸ երկրորդականից զանազանել»։
Խնդիրն այն չէ, որ առողջապահության նախարարն իրավաբան է: Խնդիրն այն է, որ եթե լավ իրավաբան լիներ, առողջապահության նախարար չէր լինի:
Հունվարի 14-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն:
Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցում այսօր տնօրեն չի ընտրվի. Անդրանիկ Գրիգորյան։
2021 թվականի նոյեմբերին ԵՄ-ի միջնորդությամբ ստեղծված թեժ գիծը, որը նախատեսվում էր օգտագործել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր հաջորդ էսկալացիայի ժամանակաշրջանում, ամբողջությամբ կիրառվում է։ Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Ռուս-չինական գագաթնաժողովի նախապատրաստումը, որը կայանալու է փետրվարի 4-ին Պեկնում՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման օրը, ընթանում է լրիվ թափով:
Ես համոզված եմ՝ Ալեքսանդր Ազարյանն այսօր կընտրվի Դատավորների միության նախագահ. Դավիթ Հարությունյան
Տեղեկատվություն ենք ստանում, որ կազմակերպված է տապալել հենց կոնկրետ Միության նախագահի ընտրությունը: Այս մասին ասաց Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահի թեկնածու Ալեքսանդր Ազարյանը: Վերջինս նշեց, որ տեղյակ է միայն Ելիզավետա Դանիելյանի՝ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, այլ թեկնածուներից տեղեկություն չունի:
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը:
Հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին, և տարել նրա 300 ոչխարները։ Թշնամին հովվին գերեվարել էր այն ժամանակ, երբ նա մոլորվել էր և մոտեցել ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերին։
«Սոչիում պայմանավորվածություն կար և մամուլի հետ զրույցում հրապարակային հույս էր հնչեցվել, որ սահմանի դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտ, սակայն կյանքը ավելի բարդ է»,- այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի ընտրությունը՝ ՈՒՂԻՂ։
Ղազախստանում ստեղծված իրավիճակը լիովին ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի արդիականությունն ու արդյունավետությունը:
Արեւմուտքի երկրները նպաստում են իրադարձությունների զարգացմանը, աշխարհում մեծանում է հակամարտությունների պոտենցիալը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը. ՈՒՂԻՂ։
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն նախատեսում է կանոնավոր չվերթներ սկսել արդեն 2022 թվականի գարնան վերջից, նախանշված են հիմնական ուղղությունները:
Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլhամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։
«Ընդամենը վերջին մեկ շաբաթում կտրուկ բարդացել են իրողությունները». ՀՀԿ ԳՄ անդամ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի կարծիքով՝ Բաքվի բռնապետի հայտարարությունները ցույց են տալիս խնդիրները հօգուտ իրենց լուծելու՝ Ադրբեջանի շտապողականությունը:
«Այս խայտառակ պատերազմից հետո, երբ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, չափազանց վտանգավոր է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ, որովհետև ակնհայտ է, որ այս հարաբերությունների ժամանակ Թուրքիային շատ բան կներվի, եթե նա կողմնորոշվի դեպի ՌԴ-ն, և նույնը կարելի է ասել Ադրբեջանի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Համալսարանի կողմից վերացվել են: Վերջինիս մասին վկայում է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության համապատասխան վարչության պետ Օ. Մ. Յակիմչուկի 28.09.2021թ. N 07-1710 գրությունը առ այն, որ Համալսարանի կողմից թույլ տրված ոչ էական, աննշան խախտումները ամբողջությամբ վերացված են:
«Դեռ անցած տարվա վերջին ՌԴ-ն ներկայացրեց երեք սկզբունքային խնդիրներ, որոնց հետ կապված վերջին օրերին տեղի ունեցան քննարկումներ, և ակնհայտ դարձավ, որ հակասությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չափազանց խորն են»,- անդրադառնալով աշխարհաքաղաքական գործընթացներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ՌԴ-ի ռազմածովային նավատորմի «Օրսկ» մեծ դեսանտային նավը (ՄԴՆ), անցնելով Բոսֆորը, մտել է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին դիտորդները, որոնք հրապարակել են նեղուցով դրա անցնելու լուսանկարները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: